Կուլեբա․ Դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը կախված կլինի Իրանի պահվածքից
Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի՝ կախված Թեհրանի հետագա վարքագծից։ Այս մասին BBC News Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Ukrinform-ը։
«Գիտեք, որ ես նման առաջարկ եմ ներկայացրել նախագահին, այս հարցը բացարձակապես բաց է։ Որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի՝ կախված Իրանի հետագա վարքագծից»,- ասել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը։
Նա հավելել է, որ չգիտի, թե ով է հարվածել Իրանի ռազմական ենթակառուցվածքին․ «Մենք պատմականորեն ոչ մի վատ բան չենք արել Իրանի դեմ։ Նրանք սկսել են կամիկաձե մարտական անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին և հատել են սահմանագիծը»,- նշել է Կուլեբան։
Նախարարը հարձակումները նաև ազդանշան է անվանել առ այն, որ «որքան էլ շահավետ թվա Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հետ համագործակցությունը, այդ համագործակցության բացասական հետևանքները կգերազանցեն ցանկացած օգուտ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.