ՀՀ-ում 2022թ-ին հանցագործությունների թիվն աճել է 24,4%-ով. ոստիկանություն
2023 թվականը թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի է լինելու։ Այսօր Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը` նշելով, որ նիստում ամփոփել է 2022թ.–ի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Այսպիսով` անցած տարի հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4%-ով:
Արձանագրված 7367 դեպքից 3602-ը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպք է եղել, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելու, 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպք։
Ընդհանուր առմամբ գրանցվել է 37 հազար 612 դեպք։
«Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության ու գողության դեպքերը», – կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։
Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք:
2022 թվականին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր:
Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 321, մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: Նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը բավարար գնահատել է կատարված աշխատանքը, նշել թերություններն ու բացթողումները և համապատասխան հանձնարարականներ է տվել դրանք վերացնելու համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.