Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչներն անվտանգային մտահոգություններ ունեն հայ-թուրքական ցամաքային սահմանի հնարավոր բացման առնչությամբ։ Վերջերս Հայաստանը Թուրքիային կապող Մարգարայի կամրջի նմուշառում է իրականացվել, ինչից հետո բնակիչների ենթադրությունները, որ սահմանը կբացվի նաև իրենց գյուղի հատվածից, առարկայական են դարձել։
2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորրորդ և առայժմ վերջին հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց վերացնել օդային բեռնափոխադրումների արգելքը, ինչպես նաև բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Արդեն 30 տարի փակ ցամաքային սահմանները Հայաստանն ու Թուրքիան գործընթացի վերջնարդյունքում կբացեն նաև իրենց քաղաքացիների տեղաշարժի համար։ Մինչ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը կատարվել է, ցամաքային սահմանները բացելու գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Այդ ուղղությամբ աշխատում են ստեղծված աշխատանքային խմբերը։
Մարգարա գյուղի հատվածում Խորհրդային Միության տարիներին՝ 1960-ականներին, Արաքս գետի վրա կառուցվել է հայտնի Մարգարայի կամուրջը, ինչպես նաև անցակետ, որոնք իրենց նպատակին, սակայն, չեն ծառայել։ Անցակետն այդպես էլ չի շահագործվել։
Կառավարությունը պնդում է՝ սահմանի բացումը դրական ազդեցություն է ունենալու երկրի տնտեսության վրա։ Մարգարայի բնակիչները, սակայն, անվտանգային մտահոգություններ ունեն, շատերը կարծում են, որ հիմա սահմանը բացելու ճիշտ ժամանակը չէ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".