Մահմեդ Մուշ. Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա
Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հավելել է, որ այս հարցը կախված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից։
«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցումները կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առևտրաշրջանառությունը կավելանա», - նշել է նա:
Նախարարը հավել է , որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել բոլոր ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։
Հայ–թուրքկան հարաբերություններից խոսել էր նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա նշել էր, որ Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու իրենց նախագահը։ Եվ որ «Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Իսկ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.