Սիրիայում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, չի գործում նավթավերամշակման գործարանը
Ամբողջ Սիրիայում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է՝ ստուգելու համար երկաթուղու վիճակը երկուշաբթի առավոտյան երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, նշվել է Սիրիայի տրանսպորտի նախարարության հայտարարությունում, որը հաղորդել է «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը։
«Դադարեցվել է գնացքների երթևեկն ամբողջ երկաթուղում՝ որպես կանխիչ միջոց։ Տեխնիկական բրիգադները ստուգում են երկաթուղու, ճանապարհների և կամուրջների վիճակը»,- նշվել է հաղորդագրությունում։
Սիրիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը Բանիաս քաղաքում դադարեցրել է աշխատանքը՝ երկրաշարժից սարքավորումների վնասվելու պատճառով, նորոգման համար առնվազն 48 ժամ է պետք, նշվել է Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարարության հաղորդագրությունում, որը փոխանցել է «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը։
Բացի այդ, նախարարության տվյալներով՝ Բանիասում վնասվել են նախարարության աշխատակիցների բնակելի շենքերը, ինչպես նաև Հալեպի գազապահեստարանների հենասյուները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.