Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Ջեյհանի նավթային տերմինալում դադարեցվել է արտահանումը
Թուրքիայի Մարաշում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ադրբեջանական և իրաքյան նավթի արտահանման Ջեյհանի տերմինալը դադարեցրել է աշխատանքը։
Թուրքական Sozu–ի փոխանցմամբ՝ Ջեյհանի նավթային տերմինալի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կասկածներ կան, որ տերմինալում վնասվածք կարող է լինել երկրաշարժի հետևանքով։ Մինչև համապատասխան ուսումնասիրությունները, տերմինալը չի աշխատի։
Նշվում է, որ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը անվնաս է և շարունակում է աշխատանքը։
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
Մահացածների թիվը հասել է 912, վիրավորներինը՝ 5385:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).