Աբրահամյան․ Հայ ժողովրդի ապագա գոյությունը կախված կլինի ԶՈւ մարտունակության մակարդակից
Իշխանությունները խոսում են զինված ուժերում էական փոփոխությունների և բարեփոխումների մասին։ Միևնույն ժամանակ, բանակում տեղի են ունենում ողբերգություններ և նոր տարածքային զիջումներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ցանկացած միջադեպ յուրօրինակ փորձություն է երկրի անվտանգության համակարգի համար։
Հասարակությունը, ինչպես նշեց պատգամավորը, շարունակում է տեսնել և արձանագրել միայն մեկ բան՝ անվտանգության համակարգի փլուզում, ինչը հանգեցնում է մարդկային ողբերգությունների և կորուստների։
«Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին կշարունակի գտնվել մի քաղաքական ուժ, որի ներկայությունը ասոցացվում է պատերազմի, ագրեսիայի, անպաշտպանության, ոչ կոմպետենտության, սգի և աղետի հետ»,-ասաց Աբրահամյանը:
Նա համոզված է, որ հայ ժողովրդի ապագա գոյությունն այս տարածաշրջանում կախված է լինելու նրա զինված ուժերի մարտունակության մակարդակից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.