Արցախի ԱԳՆ ղեկավար․ Ադրբեջանն առաջնորդվում է «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով
«Արցախպրես»-ի լրատվական գործակալությունը բացառիկ հարցազրույց է վերցրել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանից։
- Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը՝ շրջափակելով Արցախը։
- Արցախի շրջափակմամբ ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել անտանելի կենսապայմաններ, հոգեբանական ճնշում գործադրել արցախցիների վրա և, վերջին հաշվով, ստիպել մարդկանց լքել իրենց հայրենիքը։ Մենք Ադրբեջանի նման գործողությունները դիտարկում ենք որպես ցեղասպան քաղաքականության մի տարր՝ ուղղված որպես այդպիսին՝ Արցախի ժողովրդի ոչնչացմանը։
Այսօրվա շրջափակումը 2020 թվականին, Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ու վարձկանների ուղիղ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ուղղակի շարունակությունն է։ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում օկուպացվել են Արցախի ընդարձակ տարածքներ, այդ թվում՝ Շուշի քաղաքը և Հադրութի շրջանը։ Շուրջ 38 հազար մարդ զրկվել է իր տնից և դարձել փախստական կամ հարկադիր տեղահանված։ Արցախի 150 հազար բնակչից ավելի քան 90 հազարը, փորձելով փրկվել պատերազմի արհավիրքներից, ստիպված է եղել ապաստանել Հայաստանում։ Սակայն զինադադարի հաստատումից հետո Արցախի բնակիչների մեծ մասը վերադարձել է հայրենիք։ 2020 թվականի ագրեսիայի ժամանակ չկարողանալով հասնել իր բոլոր նպատակներին՝ Ադրբեջանը իր հանցավոր ծրագրերն իրականացնելու համար դիմեց այլ միջոցների։ Այս քաղաքականության վերջնանպատակն է ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի ժողովրդի վտարման և որպես այդպիսին՝ ոչնչացման միջոցով։ Ադրբեջանն առաջնորդվում է «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 19:39
В инициативе мэрии Еревана признать 4-ю секцию Кольцевого парка приоритетным общественным интересом и заменить теннисные корты на кафе руководитель программ «Антикоррупционного центра Transparency International» Варужан Октанян видит коррупционные риски. «Есть коррупционные риски. Если одна компания арендовала, все нормально, работает с прибылью, то почему ее хотят забрать? Просто так не забирают», – заявил «ФактИнфо» Варужан Октанян.
-
2025-07-07 19:37
Следственный комитет не стал комментировать Armenia Today сообщение СМИ о планах силовиков снова вторгнуться в Первопрестольный Святой Эчмиадзин. «У меня нет комментариев», — сказала представитель ведомства.
-
2025-07-07 19:35
Карабахского мальчика - 14-летнего Арена Назаряна, 40 часов проведшего за рулем во время исхода из Нагорного Карабаха, наградят в Москве международной премией "Горячее сердце" Всероссийской общественно-государственной инициативы.
-
2025-07-07 19:34
Апелляционный суд оставил в силе решение об оправдании экс-премьера Армении Гранта Багратяна, сообщил в соцсети его адвокат Ованнес Кочарян.