Իրանի ԱԱԽ ղեկավարը հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերանայման անհրաժեշտության մասին
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին բարձր է գնահատել Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը տարբեր ոլորտներում, հաղորդում է Tasnim-ը:
Շամհանին ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսության հինգերորդ նստաշրջանին, որը նվիրված է Աֆղանստանում տիրող իրավիճակին:
Ժամանելուն պես ելույթ ունենալով լրագրողների առջև՝ նա հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, պաշտպանությունը, անվտանգությունը, գիտական և առևտրային կապերը, արմատապես զարգանում են։
Շամհանին հայտարարել է, որ տարբեր ոլորտներում կապերի կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել և իրականացնել երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը, որը մշակվել է երկու երկրների ղեկավարների կողմից:
Ինչ վերաբերում է Աֆղանստանի հարցով Մոսկովյան ձևաչափով խորհրդակցություններին, նա ասել է, որ հանդիպմանը քննարկվելու են Աֆղանստանում քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտի իրադարձությունները:
Աֆղանստանի խնդիրները բխում են օկուպանտների անարդյունավետությունից և բռնազավթմանը հաջորդած իրադարձություններից, հավելել է նա՝ նախազգուշացնելով, որ Աֆղանստանը կարող է դառնալ տարածաշրջանային կրիտիկական կետ:
2017-ին մեկնարկած Աֆղանստանի հարցով մոսկովյան ձևաչափով խորհրդատվությունները տարածաշրջանային հարթակ են՝ Ռուսաստանի, Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Պակիստանի հատուկ դեսպանորդների մասնակցությամբ: Նրա մանդատը միջազգային աջակցություն ունեցող այն ժամանակվա Քաբուլի կառավարության և «Թալիբան» շարժման միջև քաղաքական հաշտեցմանը նպաստելն է, խաղաղության հաստատումը և տարածաշրջանային անվտանգության ապահովումը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.