Բրայան Մեյ․ Միջազգային հանրությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունը
Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն: Նման հայտարարություն է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Ես ուշադիր հետևում եմ հումանիտար ճգնաժամին, որին ենթարկվում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները: Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը։ Ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և թույլ տալու բոլոր տեղահանված մարդկանց անվտանգ վերադարձն իրենց տներ: Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն, և պաշտպանվի նրա անվտանգությունը», - գրել է կանադացի պատգամավորը։
Իր հայտարարության մեջ Բրայան Մեյը նաև դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ Լաչինի միջանցքը վերաբացելու կոչով:
«Ես խնդրում եմ Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, պահպանել խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունները, պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորությունները և հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը», - եզրափակել է Մեյը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.