Գեղարքունիքում հրդեհված կացարանի գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկի նկատմամբ
Քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Հունվարի 19-ին Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն է նման որոշում կայացրել։ Գ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
«Գ.Մ.-ն չի կատարել իր պարտականությունները, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.