Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր. Երևանում նշել են բարեկամ երկրի ազգային տոնը
Մեզ համար Իրանը մինչ օրս եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, ով իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առիթով Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Մեր երկու երկրները, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով և տարբեր փորձություններով, այսօր աշխարհին են ներկայանում որպես քրիստոնեության և իսլամի օրինակելի երկխոսությամբ և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում համագործակցող պետություններ»,– հայտարարել է փոխվարչապետ Գրիգորյանը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ` ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին խոսելիս կարելի է դրանք ներկացնել որպես օրինակելի, հիմնված վաղեմի հարաբերությունների, բարիդրացիականության և փոխադարձ վստահության վրա։
«Հարաբերություններ, որոնք աջակցում են երկու ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական փոխգործակցությունների երկարամյա պատմությունը։ Մենք՝ որպես անբաժան հարևաններ, մշտապես կիսել ենք միմյանց վիշտն ու ուրախությունը»,- շեշտել է դեսպանը։
Նա հավելել է, որ Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև ինստենսիվ հանդիպումներն ու խորհրդակցությունները շարունակվում են։ Իրանը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:55
На площади Республики перед хданием правительства РА начинается акция протеста насильственно перемещенных жителей Арцаха, организованная Советом по защите прав арцахцев.
-
2025-07-14 10:52
Наш первый же митинг подтвердил главный страх власти – народ уверен в своей силе и не отступит под давлением. Хочу снова поблагодарить десятки тысяч моих соотечественников, проявивших гражданскую смелость 4 июля и по сей день. Об этом говорится в заявлении, распространенном бизнесменом Самвелом Карапетяном, находящимся под арестом.
-
2025-07-14 09:29
10 июля в Абу-Даби состоялась пятичасовая беседа лидеров Армении и Азербайджана Никола Пашиняна и Ильхама Алиева. Пожалуй, главным итогом встречи стало заявление Еревана о возможной передаче на аутсорс «Зангезурского коридора». Того узкого пространства, через которое должны быть проложены автомобильная и железная дороги для связи азербайджанской Нахичевани и остального Азербайджана. По факту же на аутсорс передается вся страна. Причем на аутсорс тем, кому процветающая Армения не нужна.
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.