Կառավարությունը փոխհատուցել է կութեցիներին ադրբեջանցիների գողացած կովերի համար
Կառավարությունը նախորդ տարեվերջին փոխհատուցել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի 5 ընտանիքներին, որոնց կովերը գողացել էին ադրբեջանցիները: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Կութի բնակիչ, համայնքի նախկին ղեկավար Սիմա Չիթչյանը, որը նույնպես տուժած գյուղացիներից է:
«Նախորդ տարվա դեկտեմբերին մեզ փոխհատուցեցին, ամեն կովի համար 280 հազար դրամ: Ճիշտ է, քիչ է փոխհատուցումը, մենք այդ գնով չենք կարող նույնքան անասուն գնենք, բայց ինչ անենք, գոնե այդքանը տվեցին, նորից պետք է անասուն առնենք, որ անասնապահությամբ զբաղվենք, փոխհատուցած գումարի մի մասով էլ անասնակեր ենք գնել»,- պատմել է նա:
Սիմա Չիթչյանը հավելել է, որ ադրբեջանցիները իրենց դիրքերում են, գյուղից երևում են, բայց իրենք շարունակելու են ապրել գյուղում ու զբաղվել անասնապահությամբ:
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Կովերի գողությունը կատարվել էր 2021-ի հունիսին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 11:18
Глава МИД России Сергей Лавров начал свой рабочий визит в Армению с возложения венка к Вечному огню в парке Победы Еревана.
-
2025-05-21 11:17
Министр обороны Ирана Азиз Насирзаде назвал сохранение территориальной целостности и стабильности региональных границ одним из неизменных принципов политики Тегерана, передает Mehr.
-
2025-05-21 11:16
Письмо премьер-министра Грузии Ираклия Кобахидзе президенту США Дональду Трампу прокомментировала в интервью изданию «Грузия и мир» политолог профессор Тамар Кикнадзе.
-
2025-05-21 11:11
На первый взгляд язык кажется простым органом, но именно он способен первым сигнализировать о неполадках в организме. Даже когда серьёзные болезни ещё не проявились другими симптомами, язык уже может указать на скрытые проблемы – от банальной простуды до серьёзных нарушений в работе внутренних органов.