Մինասյան․ Անհրաժեշտ է ամեն կերպ վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը
Անհրաժեշտ է ամեն կերպ վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, Հայաստանն այս ուղղությամբ քայլեր պետք է անի։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նույնիսկ հիմա, երբ կա կոնֆլիկտ այդ երկրների միջև, ի վերջո 20 տարուց ավելի Հայաստանն ու Արցախը շարժվել են այն երկրների հորդորներով, ցուցումներով, վարքագծով... Դրանց արդյունքում ենք մենք եկել-հասել այս վիճակին»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները չեն կարող ձեռքերը լվանալ , քաշվել մի կողմ և մտածել, որ այսօր այլ իրողություն է։
Մինասյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է բոլոր միջազգային ատյաններում էլ ավելի ուժեղացնել հետևողական պայքարը Հայաստանի և Արցախի կողմից բացահայտելու և դատապարտելու ադրբեջանական իշխանություններին՝ իբրև ցեղասպան ռեժիմի։
Նրա խոսքով` շատ կարևոր է, որ միջազգային բոլոր ատյանները Հայաստանը հեղեղի պահանջներով, պնդումներով, այդ թվում նաև Ադրբեջանի դատապարտման հիմք հանդիսացող հիմնավոր փաստաթղթերով, որոնք առկա են։
«Միջազգային հանրությունը պետք է ի վերջո հասկանա, գիտակցի, որ չպետք է հանդուրժի Ադրբեջանի ալիևյան, ցեղասպան քաղաքականությունը, վարքագիծը։ Ինչքան էլ Ադրբեջանը փորձի ամենատարբերև ձևերով ագրեսիայի սպառնալիքներ տեղա, դա չպետք է կասեցնի մեր գործողություններն ընդդեմ ադրբեջանական վայրագությունների»,–ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունները, Մինասյանը նշեց, որ նրանք այս փուլում «հլու–հնազանդ, հաճախ անմեղսունակ հիմնավորումներով» փորձում են ներկայացնել ստեղծված իրավիճակը, բայց պարտավոր են ավելի ակտիվ գտնվել, քայլեր կատարել, հակառակ դեպքում հայ ժողովուրդը երբեք չի ների նրանց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 11:46
Президент США Дональд Трамп заявил о необходимости расширить усилия по задержанию и депортации нелегальных мигрантов в крупнейших американских городах, передает РИА Новости.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 11:01
Иран применил гиперзвуковые ракеты в ходе ударов по Тель-Авиву и Хайфе. Об этом сообщило агентство Tasnim.
-
2025-06-16 10:56
Жители села Касах Котайкской области Армении в понедельник утром перекрыли трассу Аштарак-Ереван с требованием решить транспортную проблему общины. Через некоторое время полиция вмешалась, разблокировала дорогу и подвергла приводу шесть активистов.