44-օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհետ կորած են համարվում
44–օրյա պատերազմին մասնակցած 59 զինծառայողներ 2022թ–ի դեկտեմբերի 12-ի դրությամբ դեռևս անհետ կորած են համարվում։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության նիստում հաստատված որոշման նախագծում, որով առաջարկվել է անհետ կորած զինծառայողներին տրվող ամենամսյա սոցիալական աջակցությունը երկարացնել ևս 2 ամսով։
Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով անհետ կորածների ընտանիքները պետք է դիմեն դատարան` իրենց հարազատներին «անհայտ բացակայող ճանաչելու» հարցով, ինչը ոչ բոլոր ընտանիքներն են արել, կամ դատարանները այդ հայցերով վերջնական որոշումներ դեռևս չեն կայացրել։
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, և տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած 59 զինծառայող առայժմ անհայտ բացակայողի կարգավիճակ չունի, կառավարությունը որոշել է ևս երկու ամսով երկարացնել նրանց ընտանիքներին 300 000–ական դրամ աջակցության տրամադրումը` այդ նպատակի համար 2023թ–ի բյուջեից հատկացնելով 35 400 000 դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 14:20
Секретарь фракции «Честь имею» Тигран Абраамян представил на заседании постоянной комиссии НС по внешним отношениям проект парламентского заявления, приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-15 14:14
Министерство внутренних дел Армении представило новую инициативу, позволяющую ускорить процесс пересдачи экзаменов на водительские права. Как сообщила министр Арпине Саргсян на заседании правительства 15 мая, граждане смогут воспользоваться ускоренной процедурой за дополнительную плату.
-
2025-05-15 14:13
Правительство Армении одобрило проект новой редакции закона "О высшем образовании и науке". Как заявила на заседании министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян, документ формулирует ключевые подходы к реформированию сферы.
-
2025-05-15 14:09
Визит министра иностранных дел РФ Сергея Лаврова в Армению прорабатывается, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.