Последние новости

Անտուն մնացած քաղաքացու սրտի խոսքը՝ վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամբողջ գիշեր կրակի շուրջն ենք եղել , բալիկներ կան, որ քնել են գետնին՝ առանց ադյալների, նույնիսկ թույլ չեն տալիս խոտ դնեն էրեխեքի տակը, որ գետնից մի բանով տաբերվի։ Բարձրաձայն հայտարարում եմ, որ ոստիկանները երեկ 13-14 տարեկան աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգության փորձ են արել»,-այս մասին ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչը։

 


Հիշեցնենք, որ որ երեկ՝ փետրվարի 16-ի վաղ առավոտյան, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներուժեր են կենտրոնացրել ՊՆ նախկին շենքի մոտ, ապա մտնելով ներս՝ սկսել են գործողություններ իրականացնել , ընդհուպ՝ ուժի գործադրմամբ բնակիչներին դուրս հանել։

Նշենք , որ ՊՆ-ն 2008 թվականին է տեղափոխվել այլ շենք։ Այս շենքը մատնվել է անտերության։2020 թվականի վերջից կիսաքանդ այդ շենքը բնակեցվել է։ Տարբեր վայրերից այստեղ մարդիկ են եկել, դուռ ու լուսամուտ տեղադրել, սկսել ապրել։

Մինչև 2023 թվականի հունվար ամիս այստեղ բնակվող մոտ 200 քաղաքացիները որևէ խնդրի չեն բախվել, մինչև 2022թ ապրիլ ամիսը, երբ այն կառավարության որոշմամբ հանձնվեց ՊԵԿ-ին, որն էլ դիմել էր ոստիկանություն՝ պահանջելով ազատել տարածքը քաղաքացիներից։

Yerevan Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ