Հայաստանը քաղաքական պահանջ է ստացել ITB Berlin ցուցահանդեսից
Աշխարհի խոշորագույն զբոսաշրջային տոնավաճառներից մեկի՝ Բեռլինի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի (ITB Berlin) կազմակերպիչները նամակ են հղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ պահանջելով ցուցահանդեսի ժամանակ չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվություն պարունակող բուկլետներ, կատալոգներ և այլն: Ընդ որում, իրենց պահանջը հիմնավորելու համար նամակում հիշատակվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևեր Ղարաբաղի վերաբերյալ (այսպես կոչված՝ «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի» վերաբերյալ)։ Դա, բնականաբար, բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում։
Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը զայրացած գրառում է կատարել և նշել, որ հայկական կողմն առաջին անգամ է նման նամակ ստանում։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին մեղադրել է երկիրը սխալ կառավարելու և սխալ հարաբերություններ կառուցելու մեջ, ինչը հանգեցրել է նման արգելքների։
Զբոսաշրջության կոմիտեի նախկին ղեկավար Սուսաննա Սաֆարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 2019-2021 թվականներին նման նամակ չի ստացել։ Սակայն երբեմն լինում էին ցուցահանդեսների կազմակերպիչների բանավոր խնդրանքներ` չօգտագործել Լեռնային Ղարաբաղի մասին նյութեր, քանի որ դա դառնում էր վեճի առարկա, մասնավորապես ադրբեջանական կողմի ներկայացուցիչները հայկական տաղավարների մոտ աղմկել և խանգարել են տարբեր ցուցահանդեսներում հայկական տաղավարների աշխատանքներին։
Սաֆարյանն ընդգծում է, որ այնուամենայնիվ տուրօպերատորները միջոց գտել են իրավիճակը շրջանցելու և ներկայացրել են հայկական մշակույթը և իրենց առաջարկները նաև Արցախին վերաբերող, և նկատողություններ ստանում էին, սակայն բանավոր։
«Չգիտեմ, թե ինչպես պետք է հիմա վարվի հայկական կողմը՝ հրաժարվել մասնակցությունից, թե ոչ, քանի որ 2020 թվականից հետո իրավիճակը փոխվել է։ Ավելի շատ խնդիրներ կան, թե ովքեր են կարողանալու Արցախ տուրեր իրականցել»,–ասաց նա։
Այնուամենայնիվ Սաֆարյանը կարծում է, որ այս իրավիճակում պետք է երկարաժամկետ մտածել հասկանալու համար` Արցախը գովազդելը ինչի կբերի։
«Լոռե Թրավել» ընկերությունների խմբի տնօրեն Վլադիմիր Գևորգյանն իր հերթին պատմեց, որ նամակն արդեն քննարկվել է զբոսաշրջության կոմիտեում:
«Նմանատիպ բովանդակությամբ նամակը շատ խտրական վերաբերմունք է, որովհետև եթե ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ տուրիզմը պետք է զերծ մնա քաղաքականությունից, մեր պարագայում իրենք են տուրիզմը քաղաքականցնում»,–ասաց Գևորգյանը։
Գևորգյանի կարծիքով`ՀՀ ԱԳՆ-ն պետք է գրավոր և բավականին կոշտ պատասխան տա այդ նամակին։ Նրա համոզմամբ, եթե հայկական կողմը զիջի այդ հարթակում, ապա Բաքուն աստիճանաբար կգրավի նաև այլ զբոսաշրջային հարթակներ։
«Մենք Լեռնային Ղարաբաղը ներկայացնում ենք հայկական մշակույթի համատեքստում և քաղաքական հայտարարություններով հանդես չենք գալիս։ Իսկ Ադրբեջանն օգտագործել է քարոզչական հարթակը ։ Դեռ 2019 թվականին առաջարկել է տուրեր դեպի Նորավանք, դիտարկմանը, թե իրենք դրան հասանելիություն չունեն, ադրբեջանցիները հայտարարում էին՝ շատ շուտով միայն մենք կունենանք», - հիշեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցելու են 24 հայկական զբոսաշրջային ընկերություններ: Նրանց թվում կան այնպիսիք, որոնք համաձայն են մասնակցել այն պայմաններով, որոնք առաջ է քաշում գերմանական կողմը։
Վլադիմիր Գևորգյանը նշեց, որ անձամբ ինքը որոշել է Արցախի վերաբերյալ գրքույկներ տանել ցուցահանդեսին և ներկայացնել Արցախը որպես տուրիստական գոտի։
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեն դեռ չի մեկնաբանել նամակի ստացումը և իր դիրքորոշումը:
Բեռլինի միջազգային զբոսաշրջային բորսան աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսն է։ Ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 8-12-ը։ Ամեն տարի դրան մասնակցում է 10 հազար կազմակերպություն 180 երկրներից։ Քաղաքները, տուրօպերատորները, ամրագրման համակարգի մշակողները, ավիաընկերությունները, հյուրանոցները և զբոսաշրջության հետ կապված այլ ձեռնարկություններ կներկայացնեն իրենց ծառայությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.