ՊՆ նախկին շենքի բնակիչները 4-րդ գիշերն են լուսացրել դրսում
Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները, որոնք փետրվարի 16–ին, շենք ապօրինի ներխուժելու պատճառաբանությամբ ոստիկանության կողմից վտարվել էին, շարունակում են մնալ շենքի տարածքում։
«Չորրորդ գիշերն է՝ բնակիչներից շատերը գիշերում են դրսում, պալատկա ենք խփել, արդեն երկրորդն ենք ուզում խփել, փեջ ենք վառում, որ տաքանանք։ Մենք տեղ չունենք գնալու, բա ի՞նչ անենք, դրա համար էլ էստեղ ենք մնում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Անգելինա Էվանյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այն պետք է դառնա կառույցի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը։
Բնակիչներն էլ չեն ցանկանում շենքի տարածքը լքել, որովհետև իրենց խոսքով՝ տեղ չունեն գնալու։ Շենքից վտարված մարդիկ պատմում են, որ 2020 թվականի պատերազմից հետո են այստեղ բնակություն հաստատել։ Այդ մարդիկ պնդում են՝ իրենց մեջ ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, անապահով մարդիկ կան, որոնք տուն չունեն, վարձով էլ չեն կարողանում ապրել, լսել են, որ այս շենքերում ազատ սենյակներ կան, եկել են, իրենց ուժերով նորոգել են, ապրելու համար մինիմալ պայմաններ ստեղծել։ Քաղաքացիներն այդ շենքում հայտնվել են Լեռնիկ Պետոյանի օգնությամբ։ Նրա մասին շատ տեղեկություններ չեն հայտնում, ասում են՝ ազատամարտիկների ու անօթևանների մասին մտածող մարդ է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում այդ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։
«Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ Տեղեկացնում ենք նաև, որ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս։ Հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն»,– ասվում էր նախարարության հաղորդագրության մեջ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն մինչև օրս 12 ընտանիքի կացարանով ապահովել։
«Այդ շենքում ապրել են ընտանիքներ, որոնք ունեցել են կեցության այլ վայր, որտեղ կարող էին տեղափոխվել, իսկ ովքեր չեն ունեցել կեցության այլ վայր, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների միջնորդությամբ տեղափոխվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրամադրված հանրակացարանային սենյակներ։ Այս օրերի ընթացքում 12 ընտանիք է տեղափոխվել հանրակացարան»,– հայտնեց նախարարության մամուլի քարտուղարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.