ՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ում ստում են, երբ խոսում են Հայաստանում առաքելության քաղաքացիական բնույթի մասին
Մոսկվան կարծում է, որ Եվրամիության ներկայացուցիչները «ստում» են, երբ խոսում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության քաղաքացիական բնույթի մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը։ Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչները ստում են։ Այն ծավալվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով: Հետևաբար, դրան պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ մենք արձանագրում ենք ցանկացած միջոցներով մեր դաշնակից Հայաստանում ամրապնդվելու Եվրամիության և Արևմուտքի ցանկությունը։ Այս փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Անտեսվում են այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի հրապարակայնորեն արտահայտած բացասական գնահատականները։
Բացի այդ, տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը բոլորովին էլ միանշանակ չէ։ Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ այս ոլորտում հաջողություններով։ Վերցնենք, օրինակ, ԵՄ միջնորդական ջանքերը և առաքելությունը սերբական Կոսովո մարզում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս։ Համոզված ենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը տեսանելի ապագայում մնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը։ Դրանց համակողմանի իրականացման՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի զարգացման բանակցությունների միջով է անցնում տարածաշրջանում իրավիճակի բարելավման առավել ուղիղ ճանապարհը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ ամեն կերպ նպաստել դրան»,- ասվում է մեկնաբանության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 07:47
Пакет проектов, связанных с ЭСА, принятый в парламенте в результате бурных обсуждений, дает властям возможность в течение 3-4 месяцев добиться отчуждения или, как это называют власти, "огосударствления" акций компании. Такое мнение в интервью Sputnik Армения высказал бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян, комментируя заявление члена парламентской фракции "Гражданский договор" Ваагна Алексаняна.
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.