Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԼՂ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ԿԱ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ
Ռուսական կողմը լրջորեն դիտարկում է ԼՂ սուբյեկտայնությունը բարձրացնելու հնարավորությունը, և Ռուսաստանի կողմից նման առաջարկները բխում են այդ խնդրի լուծման բանաձևի որոնումից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարացման տեսքով և այլն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։ Սակայն, ինչպես հավելեց փորձագետը, Ռուսաստանին այսօր ոչ մի լրացուցիչ ճակատ պետք չէ, ակտիվության ոչ մի ուղղություն և թեժ կետեր ոչ մի պարագայում Ռուսաստանին պետք չեն, առավել ևս Կովկասում, որտեղ Թուրքիան տվյալ ժամանակահատվածում կարևոր ալիք է Մոսկվայի համար:
«Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցներ չեն, նրանց միջև հարաբերությունները ցանկացած պահի կարող են փչանալ, և Ռուսաստանի Դաշնության համար դա լուրջ հարված կլինի, ևս մեկ կոնֆլիկտային ուղղության բացում։ Ուստի Ռուսաստանը մինչև Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը չի կատարի որևէ կոնկրետ քայլ, որը շոշափում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը Հարավային Կովկասում։ Կլինեն խաղաղապահ քայլեր, բայց ոչ ավելին։
Իսկ «հատուկ ռազմական գործողությունից» հետո տրամաբանական է, որ Ռուսաստանը ակտիվացնի իր գործողությունները Հարավային Կովկասում և առաջին հերթին ղարաբաղյան հարցի լուծման առաջարկների միջոցով՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայերի բնակչության»,-նշեց Լեպեխինը։ Քաղաքագետը հավաստիացրեց, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ խաղից դուրս բերվի Ռուբեն Վարդանյանը (Լեռնային Ղարաբաղի պետական նախարար-խմբ.): «Ուստի Մոսկվան անձամբ նրան ինչ-որ աջակցություն կցուցաբերի, համենայն դեպս, դեմ կլինի նրա վրա արտաքին ազդեցությանը»,-ընդգծեց փորձագետը։
Արամ Դանիելյան, News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.