Последние новости

Փալոն․ ԱՄՆ-ը պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի ՄԱԿ-ի դատարանի որոշմանը

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի՝ հայտարարել է Ֆրենկ Փալոնը։

«ԱՄՆ պետքարտուղարությունը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի այս որոշմանը և թույլ տա մարդկանց և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսականը:

Նշենք, որ նախօրեին Հաագայի դատարանն իր որոմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ