Ռուբեն Վարդանյան․ Մենք կանգնած ենք շատ լուրջ փոփոխությունների առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ մեր ցանկությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Երևանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին Արցախից տեսակապով հայտարարեց Արցախի նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյաը:
«Ես վերջին վեց ամիսն Արցախում եմ և կարող եմ վստահեցնել, որ արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում, իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Նույն ժամանակ մենք ունենք խնդիր, որ մարդիկ կորցրել են հավատն իրենց նկատմամբ, հավատ՝ դեպի արդարություն, դեպի ղեկավարություն և ապագան: Եթե չունես հավատ, շատ դժվար է պայքարելը»,- ընդգծեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջև.
«Ինչպես 1998 թվականին Արցախում երբ սկսեց շարժումը, մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլ քննարկում էինք մեր արժեքները, մեր սկբունքները, ինչին ենք պատրաստ, ինչին՝ ոչ: Այդպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, Սփյուռք, ունենք Արցախում ապրող 120 հազար հայ, որոնք ուզում են միանալ Հայաստանին, բայց միաժամանակ ունենք խնդիր, որ այս իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անենք, դա Արցախի անկախությունը և ինքնորոշման ճանապարհը վերջացնելն է: Վստահ եմ, որ այս դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն մեկ դեպքում, եթե այդ գործն անենք ամեն օր և դա լինի մեր համար ամենակարևոր գործը: Այն մարդիկ, որոնք վստահ են, որ սա հայկական ամենակարևոր հարցերից մեկն է: Տեսնում եմ այն հիվանդությունները, որոնք ունենք մեր մեջ, և առաջին թշնամին մենք ենք, մենք, որ չենք հասկանում, որ ամենօրյա կյանքով ապրելով, չի ստացվելու փոխել այն, ինչը պետք է փոխենք»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:09
Национальное собрание Армении в минувший четверг приняло во втором и окончательном чтении представленный фракцией правящей партии «Гражданский договор» (ГД) законодательный пакет. Он предусматривал внесение изменений в законы «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Проект получил силу закона голосами депутатов от ГД, в то время как парламентская оппозиция высказалась против.
-
2025-07-05 08:02
Соучредитель компании Firebird AI, основатель нескольких технологических компаний Размик Овакимян получил гражданство Республики Армения. Паспорт Размику Овакимяну вручил министр высокотехнологической промышленности республики Мхитар Айрапетян.
-
2025-07-05 07:59
Суд принял решение в пятницу арестовать экс-мэра Измира (Турция), представителя оппозиционной Народно-республиканской партии (НРП) Тунча Соера в связи с расследованием дела о коррупции в мэрии. Об этом сообщают турецкие СМИ.
-
2025-07-05 07:54
С созданием AI-центра Армения войдет в мировые топ-10 по числу чипов высокой мощности на душу населения. Об этом сооснователь компаний Team и Firebird Александр Есаян заявил в беседе со Sputnik Армения в ходе технологического форума Vanadzor Tech Week, который проходит 4-6 июля в Ванадзоре.