Последние новости

Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

2023 թվականի փետրվարի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման միջոցառումները, ինչպես նաև մոտ ժամանակներս անցկացվելիք թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստման հարցերը:

«Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ զրույցի ընթացքում քննարկվել են թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստման հարցերը, որը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ