Զարմիկ Պողիկյան․ Հալեպում անօթևան է շարունակում մնալ 60 հայ
Հալեպի նահանգապետարանն արդեն մարմիններ է ստեղծել երկրաշարժի հետևանքով վնասված բնակարանները նորոգելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Այս պահին հաշվառումներ են իրականացվում, բնակարանների տրամադրման համար առաջնահերթությունը տրամադրվելու է անօթևաններին, իսկ հետո արդեն կնորոգվեն վնասվածներ տները»,- նշեց Պողիկյանը։
Զարմիկ Պողիկյանի խոսքով՝ Հալեպում անօթևան մնացած հայերի թիվը 60 է։ Նրանք հիմնական բնակվում են Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
«Ընդհանուր առմամբ անգամ կորուստներ չկրած հոգեպես ճնշված են, նրանց մեջ դեռևս տագնապ կա։ Մարդիկ կան, որոնց տները չեն վնասվել, սակայն իրենք ժամանակի մեծ մասն անցկացնում են դրսում, որովհետև վախենում են»․- ընդգծեց Պողիկյանը։
Զարմիկ Պողիկյանը նշեց, որ Հալեպի հիվանդանոցներում իրենց բուժումը շարունակում է երեք հայ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 41 հազար մարդ։ Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:03
Суд первой инстанции Еревана (председательствующий судья Арман Ованнисян) вынес оправдательный приговор по делу «Имнемними». Об этом на своей странице написал адвокат Рубен Меликян.
-
2025-05-02 18:27
Фонд государственных интересов Армении (ANIF) был создан в 2019 году с большими ожиданиями - привлечь крупные иностранные инвестиции, стимулировать масштабные проекты и развивать инфраструктуры.
-
2025-05-02 18:25
Программа развития ООН (ПРООН) прекращает свою деятельность в Азербайджане.
-
2025-05-02 18:23
Иран не приемлет угроз от США, а также давления Вашингтона на партнёров Тегерана. Об этом говорится в заявлении внешнеполитического ведомства Исламской республики.