Последние новости

Դավիթ Տոնոյան․ Այս «անպիտան» գործով ցուցմունք չեմ տվել և չեմ էլ տալու

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված «անպիտան» քրգործով ցուցմունք չի տվել և չի էլ տալու։ Նա նման հայտարարություն է տարածել` հավելելով, որ իր ազատազրկումը ապօրինի է:

Տոնոյանը հայտնել է, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառաբանությամբ երկշաբաթյա ընդմիջումից հետո այս անգամ էլ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:

«Դատավորի սույն որոշումը գնահատում եմ որպես իշխանության կողմից ինձ «պատժելու» նպատակով նիստերի արhեստական ձգձգման դրսևորում՝ հնարավորինս երկարատև անազատության մեջ պահելու միջոցով»,–ընդգծել է նա։

Տոնոյանի փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ նախորդ նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 21-ին, սակայն նշանակվել է փետրվարի 28-ին` կրկին նույն պատճառաբանությամբ` դատավորը վերապատրաստման է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ