ԼՂՀ-ում և Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է
Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո սելեկտիվ աբորտների թիվը զգալիորեն աճել է։ Այս մասին մարտի 1-ին կառավարության ժամին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Մինչ պատերազմը, ինչպես նշեց Ավանեսյանը, Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ուներ։
«Տարեցտարի նման դեպքերի նվազում է եղել։ Ցավոք, պատերազմի արդյունքում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան հասարակության տրամադրություններում։ Հատկապես տղաների մասով: Այստեղ վիճակագրությունը, այսպես ասած, որոշ չափով փոխվել է»,- պարզաբանեց Ավանեսյանը։
Նախարարը համոզված է, որ հանրային ընկալումը փոխելուն ուղղված հասարակական և կրթական քարոզարշավները պետք է շարունակվեն։
«Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի նաև խստացնել արգելքները։ Բայց որոշ չափով։ Ի վերջո, միայն արգելքները ցանկալի արդյունք չեն տա»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.