Հայաստանում ԵՄ առաքելությունը գործարկել է իր նոր կենտրոնակայանը Եղեգնաձորում
Հայաստանում Եվրամիության (ԵՄ) առաքելությունը գործարկել է իր նոր կենտրոնակայանը Եղեգնաձորում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը նշել է, որ մոտ 50 աշխատակիցներն արդեն այստեղ են, ինչը թույլ է տալիս առաքելությանը սկսել գործունեությունը:
Ստեֆանո Տոմատը շեշտել է, որ առաքելությունը քաղաքական գործընթացին աջակցելու գործիք է, որը պետք է առաջ տանեն առաջին հերթին երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը։
Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները մոտ տասն օր առաջ են ժամանել Հայաստան։ Եվրամիությունը տեղեկացրել է, որ100 դիտորդներից 50-ն անզեն են։
Եվրամիությունը վերահաստատել է, որ քաղաքացիական առաքելության նպատակն է «նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և անվտանգություն մարդկանց համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.