Ընդդիմությունը մտադիր է «հատուկ կարծիքի» ինստիտուտն օգտագործել նաև այլ կառույցներում
Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է «հատուկ կարծիքի» ինստիտուտն օգտագործել նաև այլ կառույցներում։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ մարտի 2-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ իրենք մտադիր են «հատուկ կարծիքի» ինստիտուտն օգտագործել նաև այլ կառույցներում, Սահմանադրական դատարան և այլ դատական ատյաններ բողոքներ ուղարկելու շրջանակում։ «Ընդդիմությունն այս նստաշրջանի ընթացքում հանդես է եկել հատուկ կարծիքով երկու հարցի վերաբերյալ։ Մասնավորապես՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի լրացումների, որոնցով պայմաններ են ստեղծվում քաղաքական հետապնդումների, իշխանություններին անհարմար անձանց գաղտնալսելու համար։ Լրացումներն, ըստ էության, օրինականացրել են գործող իշխանության ցանկություններն այս հարցում»,- ասել է Մինասյանը։
Երկրորդ հարցը, որի վերաբերյալ ընդդիմությունը հանդես է եկել հատուկ կարծիքով, վերաբերել է դատախազների գործունեությանը։ «Այդ օրինագծով շարունակվել են իշխանությունների բացասական ցանկությունների օրինականացման ավանդույթները։ Դատախազներին տրվել են վերահսկման գործառույթներ խորհրդային շրջանի ոգով, դա փաստորեն նշանակում է, որ դատախազների ձեռքում է կենտրոնանում տեղական ինքնակառավարման մարմինների այն ներկայացուցիչների հետապնդումը, որոնք անհարմար կհամարվեն գործող իշխանության կողմից»,- ընդգծել է ընդդիմադիր խորհրդարանականը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:25
Американские командиры привели войска в состояние повышенной готовности по всему региону, поскольку растут опасения по поводу более масштабной войны, сообщает The New York Times.
-
2025-06-18 09:20
Этот человек с безупречной репутацией вступился за Церковь, за что подвергся попытке незаконного задержания. Так телеведущий Владимир Соловьев прокомментировал события вокруг главы ГК "Ташир" Карапетяне.
-
2025-06-18 09:18
Президент США Дональд Трамп рассматривает возможность присоединиться к Израилю для нанесения удара по иранским ядерным объектам, включая завод по обогащению урана в Фордо, сообщают источники CBS.
-
2025-06-18 09:15
Операция Израиля против Ирана «не закончится без нанесения ущерба ядерному объекту Фордо», обещает советник по национальной безопасности Цахи Ханегби в интервью 12 каналу.