Տոյվո Կլաար. Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ բովանդակալից հանդիպումներին
Վերադարձել է Բաքու․ անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ես վերադարձա Բաքու։ Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Այսօրվա ճակատագրական միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը», - գրել է Կլաարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Կլաարի՝ Բաքու կատարելիք այցի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայպալու կոչվող տարածքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության երեք աշխատակից՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Գասպարյանը։
Մեկ այլ զինծառայող՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը հրազենային վնասվածք է ստացել։ Նա վիրահատվել․ վիճակը կայուն է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.
-
2025-07-23 10:12
Грузия горячо поддерживает западный проект "разделки и переработки" СССР, будучи связанной с Россией исторически и экономически, отмечает военный обозреватель Sputnik Александр Хроленко.
-
2025-07-23 10:08
Ученые недавно провели раскопки на плато Гиза и нашли граффити, свидетельствующие о том, что пирамиды строили не рабы. Об этом сообщил египтолог Захи Хавасс, передает РИА Новости.
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.