Վիկտոր Սողոմոնյանն ամփոփում է լրագրության դասընթացի արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում ավարտվել են քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի նախաձեռնած լրագրողական վարպետության դասընթացները, որի ընթացքում հայաստանցի և Ռուսաստանից ժամանած մասնագետները լրագրողների հետ կիսվել են իրենց փորձով, ծանոթացրել ժամանակակից մեդիայի առանձնահատկություններին, զարգացման միտումներին, ավանդական մեդիայի մարտահրավերներին, բովանդակության մատուցման նրբություններին։
Տասնօրյա դասընթացին մասնակցել են մի քանի տասնյակ ոչ միայն փորձառու, այլև սկսնակ լրագրողներ։
Դասախոսություններով են հանդես եկել ռուսաստանցի հայտնի լրագրողներ, հաղորդավարներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ «ՌԲԿ» հեռուստաընկերության վառելիքաէներգետիկ համալիր/արդյունաբերություն բաժնի խմբագիր Տիմոֆեյ Ձյադկոն, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, Միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, «Կոմերսանտ» թերթի առաջատար հարցազրուցավար Վլադիմիր Վյաչեսլավովիչ Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաալիքի, այնուհետև՝ ՌԲԿ-ի թղթակից Ալեքսանդր Ատասունցևը, նաև՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:
Տնտեսագիտության հիմունքները դասընթացի շրջանակում լրագրողներին ներկայացարել է ՀԷՑ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն, Համաշխարհային բանկի անկախ խորհրդատու Արմեն Արշակյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տնտեսական լրագրությունը զարգանալու տեղ շատ ունի, մինչդեռ արտերկրում այդ ոլորտը լուրջ հաջողությունների է հասել։
Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ ինքն էլ չէր սպասում, որ վարպետության դասերը նման հետաքրքրություն կառաջացնեն լրագրողների շրջանում։ Սողոմոնյանին հատկապես ոգևորել է ստացած գիտելիքները գործի վերածելու՝ մասնակիցների ցանկությունը։
«Սա այն արդյունքն էր, որին ես չեմ էլ սպասել, անկեղծ ասած, ինձ թվում էր՝ պարզապես փորձի փոխանակում կլինի և ընդամենը մի հնարավորություն է նոր գիտելիքներ ստանալու, բայց բոլորովին այլ՝ շատ ավելի բարձր արդյունք ենք ստացել, ինչից մասնագիտական առումով երջանիկ եմ»,– ասաց նա։
Դասընթացի հաջող արդյունքները հաշվի առնելով՝ Սողոմոնյան չի բացառում, որ առաջիկայում փորձի փոխանակման այլ նախաձեռնություններ լինեն, իսկ արտասահմանցի հեղինակավոր մասնագետների թիվն ընդլայնվի, ու նրանց հետ համագործակցությունը մշտական դառնա։
«Չեմ բացառում, որ գործընկերների հետ ինչ–որ նախագիծ կմտածենք, և այն կիրականացնենք՝ հենվելով հենց այն գիտելիքների վրա, որոնցով, կարող ենք արձանագրել, փոխադարձ հարստացրինք միմյանց, ինչից շատ գոհ եմ»,– ասաց նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 19:06
В условиях, когда мир борется за нероссийские энергоносители на фоне эскалации глобальной напряженности, может ли 43-километровая полоса армянской земли стать хитроумным ходом США против Москвы и Тегерана? Смелая заявка США на аренду так называемого «Зангезурского коридора» на столетие сулит ежегодные торговые потоки в размере 50–100 миллиардов долларов, но рискует разжечь новую горячую точку холодной войны на Кавказе. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 19:00
Сохраняются значительные риски вокруг проекта коридора через Армению, наблюдатели оценивают вероятность застоя переговоров в 60%, что потенциально задержит реализацию проекта на 12–18 месяцев. Об этом пишет Forbes.
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.