ՌԴ ՊՆ․ ԱՄՆ-ն աշխատել է Միջին Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում վտանգավոր պաթոգենների վրա
ԱՄՆ-ն աշխատել է Միջին Ասիայի և Հարավային Կովկասի երկրներում վտանգավոր պաթոգենների գործառույթների ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կիրիլովի խոսքով՝ փաստաթղթերի վերլուծությունը, որոնց մի մասը ստացվել է հատուկ ռազմական գործողության ընթացքում, ցույց է տվել, որ հետազոտություններին մասնակցել են ամերիկյան խոշոր դեղագործական ընկերություններ:
Պաշտպանության նախարարությունը, ինչպես նշել է նա, բազմիցս նշել է ամերիկյան երկակի նշանակության ծրագրերի ռիսկերը, որոնք Վաշինգտոնն իրականացնում է ոչ միայն իր երկրի տարածքում: ԱՄՆ-ում էլ պնդում են, որ բոլոր հետազոտություններն իրականացնում են բացառապես ԱՄՆ-ի և գլոբալ կենսանվտանգության շահերից ելնելով, հավելել է Կիրիլովը:
News.am