Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՔՊ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ, ԵՎ ԴԱՏԵՆ ԱՄԵՆԱԱՆԱՉԱՌ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Երբեք չեմ հետաքրքրվել, թե ով ի՞նչ ունի` համարելով դա յուրաքանչյուրի անձնական հարցը: Ինձ համար առաջնային է մարդու բարոյական նկարագիրը, ոչ թե նրա նյութականը (աշխարհում քիչ չեն հարուստ բըիտղերք և աղքատ կարգին մարդիկ, ու հակառակը):

Հասկանալի է, որ ՔՊ-ական վերնախավն իր «հետհեղափոխական» կապիտալի զգալի մասը ձեռք է բերել պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով: Բայց դա չի կարևորը: Ինչ-որ հասցրել են յուրացնել, ստանալ գուցե նաև ազնիվ ճանապարհով աշխատել, կամ շանտաժով խլել ու իրենցով անել` թող Աստված որոշի, թե որքանով է հալալ:

ՔՊ ական վերնախավից շատերն ապագայում երանի են տալու, որ պատասխանատվության կանչվեն պաշտոնական դիրքի չարաշահման ու կոռուպցիայի համար: Կոռուպցիան, լինելով ամոթալի երևույթ, նրանց համար լինելու է շատ ցանկալի մեղադրանք: ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ հոդվածների մի ամբողջ փունջ (299-ից մինչև 307) բավարար է, որպեսզի բացահայտի և բնութագրի այն ամենն ինչ սրանք արել են Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրապետության դեմ` 2018-23թթ-ին:

Ինձ համար խնդիրն այն չէ, թե ի՞նչ նոր բնակարաններ, գույք ու հարստություն են ձեռքբերել և ինչպե՞ս: Սակայն միայն այն հանգամանքը, որ Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի ու Քարվաճառի մի քանի տասնյակ բնակավայրերի շուրջ 15500 ընտանիքների թողել են անտուն ու դավադիր միտումով զրկել են իրենց հայրենի բնօրրանից, այ հենց դրա համար ամենադաժան պատասխանատվության են ենթարկվելու (մնացած աններելի հանցանքների մասին էլ չեմ խոսում): Ու Աստված մի արասցե, որ որևէ մեկի մտքով անցավ ինքնուրույն պատժել սրանց (թեհլերյանաբար):

ՔՊ վերնախավը պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ դատարաններում և բացառապես օրենքի բոլոր պահանջներին համապատասխան, հրապարակային եղանակով: Սրանց պետք է փորձեն պաշտպանել երկրի լավագույն փաստաբանները, և դատեն ամենաանաչառ դատավորները:

Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է մի փոքր պարզերես լինել և թոթափել իր վրա կախված ամոթի ծանր խարանը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • CSI: МАКРОН ЗАЯВИЛ О ПОДДЕРЖКЕ ФРАНЦИЕЙ ДАВЛЕНИЯ НА АРМЯНСКУЮ АПОСТОЛЬСКУЮ ЦЕРКОВЬ
    2025-07-04 09:22

    Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию ​​и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

  • ОСТОРОЖНО, ИЮЛЬ!
    2025-07-03 10:37

    Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.

  • «НЕ СОМНЕВАЕМСЯ, ЧТО НАС ПОДДЕРЖАТ ПРИНУДИТЕЛЬНО ИЗГНАННЫЕ СО СВОЕЙ РОДИНЫ АРЦАХЦЫ»
    2025-07-03 09:51

    Джавахкская диаспора России обратилась с посланием к главе МИД РФ Сергею Лаврову. В послании говорится:

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ