Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԲԱՔՈՒ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ VS ԲԵԼԳՐԱԴ-ՊՐԻՇՏԻՆԱ

Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա, որի շրջանակներում Սերբիայի նախագահ Վուչիչը հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Կուրտիին և քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք հանգրվանային հարցեր՝ Արևմուտքի հովանու ներքո:

Ինչո՞վ է սա հետաքրքիր մեզ:

1. Կոսովոյի անկախացման գործընթացը, որ մեկնարկել էր 2008 թվականից, կիսատ է մնացել նախևառաջ Սերբիայի դիմադրության, և դրա հետ շաղկապված այլ աշխարաքաղաքական խաղացողների ներգրվմամբ: ԵՄ-ի ներսում նույնպես 5 երկիր չի ճանաչում Կոսովոն:

Ստեղծված աշխարհաքաղաքական գերլարված վիճակում Արևմուտքը փորձում է, նոր ճնշումներ բանացնելով Սերբիայի հանդեպ, հանգուցալուծել այս հարցը:

2. Կոսովոյի անկախացման գործընթացը, իհարկե, խասրխված է գեոպոլիտիկ շահերի վրա, սակայն իր բովանդակային հիմնավորումների մեջ պարունակում է բազմաթիվ թեզեր, որոնք կարող են առ այսօր օգտագործվել հայկական կողմից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում:

Այս ամենը առավել ընդգծելի է դառնում հիմա Արցախի հարցում Նիկոլի դավաճանական քաղաքականության համատեքստում:

3. Սերբ ժողովուրդը կազմակրեպված և բուռն դիմադրում է Կոսովոն ճանաչելու արևմտյան ճնշումներին:

Մեզանում տիրող ապատիայի ֆոնին սա լավ օրինակ է ազգային հարցերի շուրջ պահպանել պասիոնարությունն ու դիմադրել գլոբալ պրեսսինգին, այնպես էլ "ավելի լավ կյանքի" գայթակղությանը, քանզի ԵՄ-ն փորձում է մտրակից բացի կիրառել ԵՄ անդամության բլիթը Սերբիայի նկատմամբ:

Այս և մի շարք այլ հատկանիշներով կարելի էր օգտվել նաև Կոսովոյի շուրջ զարգացումների տրամաբանությունից թե Արցախից հրաժարվելու դեմ դիմադրության կազմակերպման, թե, եթե ունենայինք նորմալ իշխանություն, արտաքին դիվանագիտական խոսույթի մեջ այս կոնտենտը օգտագործելու համար:

Երբ Նիկոլի շուրթերով մեզ հրամցվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության գաղափարը, ապա դրան կարելի կլիներ համաձայնել, եթե թե Հայաստանի իշխանությունները, թե նրանց աշխատանքով՝ արտաքին աշխարհը, այդ ձևաչափին վերաբերվեր այնպես, ինչպես Բելգրադ-Պրիշտինա բանակցությունների բովանդակությանը:

Այնինչ Նիկոլը անում է ճիշտ հակառակը, և նրա համաձայնությամբ Կոսովոն անկախացնող նույն գեոպոլիտիկ շրջանակները առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիրը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АЙВАЗЯН: ТЯЖЕЛЕЙШИЕ ПОСЛЕДСТВИЯ «ВОЗРОЖДЕНИЯ ОСМАНСКОЙ ЦИВИЛИЗАЦИИ» ОЧЕВИДНЫ ВСЕМ
    2025-05-17 09:47

    Доктор политических наук Армен Айвазян на своей странице в Фейсбук коснулся заявления, сделанного главой МИД РФ в ходе одной из встреч 15 мая.  «Сергей Лавров выступил со следующим протурецким, а точнее будет сказать - туркофильским заявлением: «… Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».

  • EVENTHUB – ПЛАТФОРМА ДЛЯ ПРИОБРЕТЕНИЯ БИЛЕТОВ НА МЕРОПРИЯТИЯ – ТЕПЕРЬ ДОСТУПЕН В ПРИЛОЖЕНИИ MyAmeria
    2025-05-17 08:34

    Платформа Eventhub уже доступна в мобильном приложении Америабанка MyAmeria, благодаря чему процесс приобретения билетов на мероприятия стал еще быстрее, проще и удобнее. Eventhub предлагает оптимизированные решения для выбора мест и организации продажи билетов. Интеграция платформы Eventhub в приложение MyAmeria была реализована в рамках партнерства с «Динно», дочерней компанией Америабанка.

  • БЕССМЕРТНЫ ДОБРЫЕ ДЕЛА
    2025-05-16 10:51

    "Бессмертны добрые дела, И тот навек блажен, Кому за них идет хвала, Превозмогая тлен".            Ов. Туманян

  • СИМФОНИЯ ПОБЕДЫ: 80 ЛЕТ ГЕРОИЗМА И СЛАВЫ
    2025-05-16 10:44

    Празднование Дня Великой Победы в Ереване завершилось пронзительной музыкальной кульминацией – вечером «80 лет героизма и славы» в концертном зале имени Арама Хачатуряна, где прозвучала Седьмая симфония Дмитрия Шостаковича, известная как «Ленинградская».            Вечер прошёл при поддержке мэрии города Еревана. Партнером мероприятия  выступила Общественная организация ДИАЛОГ, основное направление деятельности которой – содействие укреплению и расширению культурного и гуманитарного сотрудничества между Арменией и Россией, о чем было сказано со сцены.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ