«Հրապարակ»․ ԳԵՐՄԱՆԻԱ ՄԵԿՆՈՂ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ 14 ՀՈԳՈՒՑ ՄԻԱՅՆ 6-Ն ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Պատվիրակությունը բաղկացած է 14 հոգուց՝ 6 պատգամավոր, մյուսները` ԱԺ աշխատակազմից:
ԱԺ նախագահի հետ Բեռլին կմեկնեն նաև ընդդիմադիր պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանը և «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը, ով հաճախ է ընդգրկվում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակություններում։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընկնելիս վնասել էր արմունկը, ապա, իր իսկ փոխանցմամբ, բարդ վիրահատության էր ենթարկվել և, ըստ ամենայնի, վիրակապով է մեկնելու Բեռլին։ Սակայն ԱԺ-ից մեզ վստահեցրին, որ ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.