Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է մեքսիկացի սենատորների հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։ «Արմենպրես»-ին այս մասին հայնտեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հայոց Հովվապետն ի դեմս սենատորների իր երախտագիտությունն է հայտնել Մեքսիակայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է բերել սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին Սենատում և միջազգային ատյաններում արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։
Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչը նաև մեծ գնահատանք է հայորդիների ծառայությանը՝ ի նպաստ Մեքսիկայի առաջընթացի։
Հանդիպմանը, սենատորները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաստատել են, որ Նորին Սրբության օրհնությունն առավել պարտավորեցնող է էլ ավելի նախանձախնդրորեն պայքարելու հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 17:08
Сейчас создается основа для того, чтобы беспрепятственно сдать коридор под названием «Перекресток мира», а в будущем весь Сюник Азербайджану. Об этом на встрече с журналистами 14 июля заявил адвокат Мкртич Давтян.
-
2025-07-14 17:08
В Брюсселе состоялась трехсторонняя встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Европейской комиссии Урсулы фон дер Ляйен. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-14 16:35
На фоне внутриполитической нестабильности и геополитического давления, над Арменией нависла реальная угроза утраты суверенитета. Турция и Азербайджан продвигают проекты, которые могут привести к потере контроля над территориями, связывающими Армению с Ираном и Евразийским экономическим союзом, считает доктор политологических наук, профессор Американского университета Армении (АУА) Петро Шакарян.
-
2025-07-14 16:12
"Ардшинбанк" подал заявку на приобретение банка HSBC Malta. Об этом сообщает Times of Malta со ссылкой на собственные источники.