ՈւԶՈՒՄ ԵՄ «ՍԵՎ» ԼԻՆԵԼ
Մարտի 31-ի օրը հերթական անգամ ցայտուն ընդգծեց մեր երկրում առկա հակադրությունը «սևերի և սպիտակների» միջև։ Այդ օրը «սևերը», բնականաբար ավելի «սև» դարձան բացարձակ անմեղ ղեկավարության վրա ցեխ նետելու իրենց հերթական ճիգերի շնորհիվ, ինչի պատճառը «կիրթ» և «կառուցողական» ադրբեջանցիների կողմից ինչ-որ ողորմելի մի քանի հարյուր մետրի զավթումն էր հեռավոր սահմանամերձ ծակուռում, որը բացարձակապես ոչ մի արժեք չեն ներկայացնում «ժողովրդավարության բաստիոնի» և նրա անկասկած լուսավոր ապագայի համար։
Դե, իսկ սպիտակները, բնականաբար, համաձայն իրենց նուրբ հոգեկերտվածքի, հասարակական-քաղաքական գերակայությունները ճիշտ սահմանելու մտավոր մեծ ունակության և քաղաքացիական պատասխանատվության վեհ զգացումի, այդ ամբողջ օրը ախուվախ էին քաշում և վրդովվում դաշնակցական խուլիգանի ճչացող անբարո արաքի պատճառով, ուղղված պարտաճանաչ, սուսիկ-փուսիկ, դաստիարակված, էլ չասենք՝ պարզապես խելոք բալիկի, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի դեմ։
Ճիշտ է, կան նաև «գորշերը», որոնք ավելի շատ են, քան «սևերն ու սպիտակները» միասին վերցրած, և որոնք իրենց եսամոլ աշխարհիկի խորքերից ամեն ձևով թքած ունեն թե՛ առաջինների, թե՛ երկրորդների վրա։ Բայց հիմա խոսքը նրանց մասին չէ…Ուստի շարունակենք թեման քիչ այլ տոնայնությամբ։
Մարտի 31-ին ադրբեջանցիները, խլուրդների պես, շարունակում էին համառորեն խրամատավորվել Սյունիքի մարզում փաստացի անտեր մնացած, այդ իսկ պատճառով առանց որևէ դժարության իրենց զավթած տարածքներում, Տեղ գյուղի բնակիչների հենց քթի տակ։ Իսկ մեր նիկոլապաշտ աղանդը նույն այդ ժամանակ գրավոր տեսքով՝ ամենաբազմազան ինտերնետ-ֆորումներում, նաև բանավոր՝ նարդու խաղատախտակի շուրջ, խոհանոցային զրույցներում և կասկադային սրճարանիկներում, իր վրդովմունքն էր արտահայտում Վլադիմիր Վարդանյանի նախշազարդված դեմքի առթիվ։
Զայրագնած զոմբիկները զանգվածաբար սկսեցին փիլիսոփայել «նախկինների» նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պայմաններում հայոց պետականության հիմքերի անհաստատության մասին։ Ոմանք տագնապ էին հնչեցնում՝ «լայն ճակատով պաշտպան կանգնենք հեղափոխությանը» կարգի կոչերով, իսկ առավել ջերմեռանդները կոչ էին անում իրավապահ մարմիններին առանց որևէ ձևականությունների գալ դաշնակցական ընդդիմադիրների հախից, կտրելով նրանց ձեռքերը, որպեսզի չհամարձակվեն բարձրացնել դրանք «ճիշտ մարդկանց» վրա (նշյալ հանրության կողմից պրն Վարդանյանին տրվող բնորոշումներից մեկը)։
Եվ իհարկե, Վարդանյանի շուրջ կրքերը հիմնավորապես բորբոքեցին նրա կուսակցական և խմբակցական գործընկերները, աջ ու ձխ հարցազրույզներ տալով՝ «Հասե՜ք, ժողովրդավարությունը հակահեղափոխական տեռորի սպառնալիքի տակ է» ոգով։
Վերջապես, այդ էժանագին կրկեսի փառապսակը դարձավ անձամբ տուժողի, ընդդիմադիր կուսակցության իր ընդդիմախոսի կողմից նոկաուտի ենթարկված Վլադիմիր Վարդանյանի հրապարակային դիմումը հասարակությանը։ Քաղաքական անհատականության տեսակետից բացարձակ անհամ սույն կերպարը, որ համոզված է հայոց պատմության համատեքստում իր կերած ծեծի փաստի բացառիկության մեջ, առանց խղճի ու ամոթի, տղամարդկային տարրական արժանապատվության չնչին իսկ նշույլի, համառորեն գանգատվում էր լրագրողներին իր ստացած նոկաուտից։ Ինչպես նաև՝ ջանադրաբար խույս տալիս այն հարցի պատասխանից, թե արդյոք ի՞նքը չէր տուրուդմփոցի նախաձեռնողը, երդվում էր, թե ինքը կարգին մարդ է ու նվնվում ճակատին դրված երկու կարի համար։
ԵՐԿՈՒ ԿԱՐ, ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԿԱՐ ՔՊ-ականի մռութին, և այդ ծեծկռտուքի պատճառների շուրջ դատողությունները նիկոլապաշների միջավայրում գերակշռեցին Սյունիքում ադրբեջանական նոր ագրեսիայի վերաբերյալ տեղեկատվական աղմուկից։ Եվ արդյոք ընդհանրապես այդ աղմուկը ուշադրության կարժանանա՞ր նշյալ շրջանակներում, եթե նույնիսկ մարտի 31-ին քննարկման այլ թեմա չգտնվեր։ Իհարկե ո՛չ։ Քանզի ինչպես ցույց է տալիս փորձը, անհուսալիորեն զոմբիացված նախրի ընկալմամբ վերացական բաներ են Հայրենիք, պետություն հասկացությունները, սահմանները, սահմանամերձ գյուղերի բնակիչները, գնդակոծման տակ գտնվող հայրենակիցները, թուրքի նշանակետում հայտնված հայ մանուկները… Իսկ այ, բնավ ոչ առանց պատճառի ծեծ կերած ՔՊ-ականի մռութը նրանց համար հոգեկան տառապանքների և ոտնահարված ազգային արժանապատվության առանցքակետն է։ Գարշելի է, նողկալի՝ սրտխառնոցի աստիճան…
Երբևէ մտքովս անգամ չի անցել նույնանալ ներքաղաքական դաշտում ճարպիկ մանիպուլյացաներով և խարդավանքներով «ներկված» որևէ գույնի հետ։ Բայց հիմա արդեն շատ եմ ցանկանում, ուղղակի չեմ համբերում հայտարարել, որ «սև» եմ, «նախկին», դաշնակցական, «հակահեղափոխական»։ Ինչ ասես, միայն ո՛չ «սպիտակ» իշխանության կողմնակից և անուղեղ հետևորդ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 09:22
На днях глава премьерского аппарата Араик Арутюнян признался, что инициатива "Образование модно", с которой мадам Эрато колесит по областям и весям нашей маленькой страны, финансируется из госбюджета. Подумаешь, удивил! Как будто затраты на эту глупую по всем статьям, но достаточно дорогую затею сожительница Никола была готова покрыть из собственных средств или залезть с этой целью в премьерский карман. А на что бюджет страны, пусть даже в скором времени там мышь повесится? Запускать туда руку для сожителей уже давно стала излюбленной привычкой, так почему бы в очередной раз не отдать дань моде на бюджетный распил под идиотским лозунгом?
-
2025-06-10 09:01
Согласно букве и духу Конституции, президент РА имеет полномочия и право, более того, обязан балансировать взаимоотношения различных ветвей власти и национальных институтов, способствовать своим статусом и авторитетом консенсусу там, где это затруднительно сделать при помощи положений закона. По сути, именно это является его основной функцией, а не пустые представительские разъезды по миру, присутствие на всевозможных похоронах и подписи на всех без разбора документах, которые ему подсовывают из правительства.
-
2025-06-07 08:40
Азербайджанский шейх-уль-ислам Пашазаде 22 мая на заседании так называемого «Управления мусульман Кавказа» заявил, что Армянская Апостольская Церковь «представляет угрозу для региона», обвинив Первопрестольный Святой Эчмиадзин в экстремизме, реваншизме и разжигании ненависти.
-
2025-06-06 10:01
Ален Симонян непременно хочет знать, чью длань из числа армянского духовенства он целует, и что дала эта самая длань, прежде чем к ней припадут в горячем духовно-фанатичном поцелуе спикеровские губы.