Ավետումն Սբ. Աստվածածնի
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38):
Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Qahana.am-ը գրում է, որ Ավետման տոնի առթիվ այս տարի Սուրբ Պատարագ չի մատուցվի, քանի որ տոնը համընկել է Ավագ ուրբաթի հետ. այսօր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 06:56
Администрация президента США Дональда Трампа в четверг лишила Гарвардский университет права принимать иностранных студентов, что ознаменовало резкую эскалацию борьбы за автономию школы Лиги Плюща перед лицом политических требований администрации, сообщает CNN.
-
2025-05-23 06:48
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи направил письмо Генеральному секретарю Организации Объединенных Наций, в котором подчеркнул необходимость принятия специальных мер для защиты ядерных объектов и материалов в условиях израильских угроз, сообщает Mehr.
-
2025-05-23 06:46
Заведено уголовное дело на основе сообщения о хищении крупной суммы из административного здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении. Об этом сообщает Антикоррупционный комитет Армении.
-
2025-05-23 06:44
Вторые в этом месяце совместные военные учения проведут Азербайджан и Турция. Об этом сообщают азербайджанские СМИ со ссылкой на представителя Минобороны Турции Зеки Актюрка.