Последние новости

ԳՇ պետը՝ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցածի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այսօր՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում չպատասխանեց լրագրողների հարցին, թե ովքեր են թերացել, որի պատճառով օրեր առաջ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցավ հայտնի միջադեպը՝ խլելով 4 զինծառայողի կյանք:

 


Դիտարկմանը, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թերացումների մասին, Ասրյանն արձագանքեց. «Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերևան»:

Հարցին, թե ինչ հանձնարարական է տվել վարչապետը, որն ըստ նրա՝ ձախողվել է, Ասրյանը պատասխանեց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու: Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Տեղ գյուղի միջադեպին, Փաշինյանն ասել էր. «Սրանք կոնկրետ այն իրավիճակային դեպքերից են, որ կանխատեսելի էր, և այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներ առաջադրել և այլն; Իմ գնահատմամբ` այն, ինչ երեկ տեղի ունեցավ Տեղում, պետք է չլիներ, և առնվազն պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել։ Այն, որ Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ, կարծում եմ՝ երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ` այդ սցենարը նույնպես կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АНАНЯН: РАЗГОВОРЫ О «НОВОМ ПРОЕКТЕ» ПРИЗВАНЫ ОТВЛЕЧЬ ВНИМАНИЕ ОБЩЕСТВЕННОСТИ
    2025-07-07 07:47

    Пакет проектов, связанных с ЭСА, принятый в парламенте в результате бурных обсуждений, дает властям возможность в течение 3-4 месяцев добиться отчуждения или, как это называют власти, "огосударствления" акций компании. Такое мнение в интервью Sputnik Армения высказал бывший председатель Комитета по госдоходам Давид Ананян, комментируя заявление члена парламентской фракции "Гражданский договор" Ваагна Алексаняна.

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ