Գուտերեշը Սուդանի զինվորականներին կոչ է արել դադարեցնել բռնությունները
Բազմաթիվ զինատեսակների կիրառմամբ լայնամասշտաբ մարտերը չեն դադարում Սուդանում, որտեղ շաբաթ օրվանից զինուժը կռվում է այսպես կոչված «Արագ աջակցության ուժերի» (RSF) դեմ։ Մարտերում ներգրավված է հրետանի և ավիացիան, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Պայթյուններ են լսվում մայրաքաղաք Խարթումում, ինչպես նաև՝ մոտակա Օմդուրման և Բահրի քաղաքներում։ Զոհերի թիվը սրընթաց աճում է։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Սուդանի բժշկական միությանը, բախումների հետևանքով զոհվել է 97 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների թիվը, այդ թվում՝ զինվորականների, հասել է 595 մարդու։
Քաղաքացիական պատերազմի բռնկմանն է հանգեցրել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության երկու գլխավոր դեմքերի՝ գեներալ Աբդել Ֆատահի ալ-Բուրհանի (որին ենթարկվում են ռազմաօդային ուժերն ու նավատորմը) ու RSF-ի ղեկավար գեներալ Մոհամեդ Համդան Դագալո Հեմեթի (որն իր տրամադրության տակ ունի զրահափոխադրիչներ ու հրետանի) միջև հակամարտությունը։
Ռազմաքաղաքացիական բարձրագույն իշխանությունում՝ Ինքնիշխան խորհրդում, նախագահն է ալ-Բուրխանը, իսկ Հեմեթին նրա տեղակալն է։ Ռազմական ղեկավարների միջև հակամարտությունը սրվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ռազմական և քաղաքացիական կառույցների միջև համաձայնագրի կնքումից հետո։ Ինչպես բացատրում է «Al Jazeera»-ն, այս համաձայնագրի կետերից մեկը զինված ուժերի կառուցվածքում RSF-ի ինտեգրումն էր։ Այս ինտեգրման համար ձեռնարկված քայլերը չափազանց հապճեպ էին և հանգեցրին բանակի և RSF-ի միջև էլ ավելի սուր հակամարտության:
Կողմերը չկարողացան համաձայնության գալ ինչպես RSF-ն մեկ բանակային կառույցում ընդգրկելու, այնպես էլ շահութաբեր տնտեսական ոլորտներից զինվորականների դուրս գալու վերաբերյալ: Վերջին հարցը միանգամայն զգայուն է RSF-ի համար, որը վերահսկում է Սուդանում մի քանի ոսկու հանքավայրեր։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սուդանի զինվորականներին կոչ է արել դադարեցնել բռնությունները, ինչպես նաև զարգացումները քննարկել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի հետ: Կիրակի երեկոյան ՄԱԿ-ը հայտնել էր, որ կողմերը երեք ժամ տևողությամբ հումանիտար զինադադարի մասին են պայմանավորվել։ Սուդան զորավարժությունների ժամանած եգիպտացի զինվորականների խումբը գերեվարվել է RSF-ի կողմից ՄիԳ-29 կործանիչների հետ միասին։
Factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.