ԿԳՄՍՆ․ Ադրբեջանի դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը
Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից: Նման հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ–ն` անդրադառնալով դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանի քայլին, որը դրոշակակիր աղջկա ձեռքից խլել էր Ադրբեջանի դրոշն ու բոլորի աչքի առաջ այրել այն։
«Միաժամանակ, ափսոսանքով ենք արձանագրում Ադրբեջանի թիմի՝ առաջնությունը լքելու վերաբերյալ կայացրած որոշումը և հավելում, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Կառավարությունը հավատարիմ էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ապահովելու ադրբեջանցի մարզիկների համար նախկինում իր կողմից ստանձնված պարտավորությանը: Դրա վկայությունն այն է, որ գրեթե երկու օր ադրբեջանցի մարզիկներն անվտանգ և ապահով գտնվել են Հայաստանում, իսկ առաջնությունը լքելու որոշումն ընդունելուց հետո համապատասխան ծառայություններն ապահովել են նրանց անվտանգ մեկնումը»,–ասված է հաղորդագրության մեջ;
Նշվում է նաև, որ առաջնությանը պատրաստվելիս ՀՀ–ն իրականացրել է մեծածավալ աշխատանք և նշանակալի ներդրումներ: Կացության, մարզումների, մրցումների պայմանները, տեխնիկական ապահովումը, հեռուստատեսային ցուցադրությունը, նախադեպը չունեցող բացման արարողությունն ամենաբարձր գնահատականի են արժանացել միջազգային գործընկերների կողմից:
ԿԳՄՍՆ–ն վստահեցնում է` բազմաթիվ արձանագրումներով՝ Հայաստանում անցկացվող Եվրոպայի այս առաջնությունն իր կազմակերպմամբ վստահորեն կարող է մրցել աշխարհի առաջնությունների կազմակերպման հետ: Նախարարությունը համոզված է, որ մրցաշարի ավարտից հետո կկարողանան արձանագրել, որ Հայաստանը կարող է հավակնել կազմակերպելու ավելի մեծ մրցաշարեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 09:49
Решение гуманитарных вопросов, таких как возвращение армянских военнопленных из Азербайджана, в случае конструктивного подхода Еревана к переговорам с Баку могло бы стать предварительным условием для подписания мирного документа. Такое мнение в беседе со Sputnik Армения выразила представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека, адвокат Сирануш Саакян.
-
2025-07-22 09:36
Верховный орган АРФ "Дашнакцутюн" потребовал от Генеральной прокуратуры и следственных органов Армении возбудить уголовное дело в отношении премьер-министра Никола Пашиняна и придать ему статус обвиняемого. Об этом говорится в официальном заявлении партии.
-
2025-07-22 09:34
Глава Национального антикоррупционного комитета РФ Кирилл Кабанов выступил с резкой критикой политики Азербайджана в отношении России, заявив, что Баку окончательно утратил статус надёжного союзника Москвы.
-
2025-07-22 09:32
Украинская делегация планирует провести следующую встречу с российской стороной в предстоящую среду в Турции, заявил в обращении Владимир Зеленский. Его слова приводит РИА Новости.