ՔՊ-ական․ Հաստատում եմ, որ ադրբեջանցին է Սյունիքում պահնորդին սպանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր տեղեկությունը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդին սպանել է Հայաստանի սահմանն ապօրինի կերպով հատած ադրբեջանցի զինվորականներից մեկը։
«Գուցե որոշակի գործընթացներ են պետք Քննչական կոմիտեին դա հաստատելու համար։ Ես ունեմ շատ հստակ ինֆորմացիա։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական անձի է սպանել, ո՞նց կարող է պատահի՝ իրեն մեղադրանք չառաջադրի»,- նշեց Ղահրամանյանը։
Ի՞նչ է սպասվում ադրբեջանցի զինծառայողներին, հնարավո՞ր է նրան արտահանձնեն կամ փոխարինեն հայ գերիների հետ, Ղահրամանյանն ասաց՝ այս պահին չի կարող ասել, միայն վստահ է՝ սպանություն գործած ադրբեջանցին պետք է դատարպարտվի։
«Հաստատում եմ, որ ադրբեջանցին է սպանել։ Ապացույցներ չկան, ուրեմն՝ կլինեն, Դատախազության թերացումն է, եթե ապացույց չկա»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել են տեղացիները: Բնունիս և Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ:
Երկրորդ ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են քաղաքացիները: Նրան ճանապարհին նկատել և վնասազերծել են Աճանան գյուղի երեք երիտասարդները: Ըստ նրանց պատմելու՝ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.