Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել
Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Իշխող խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ հարց ուղղելով, նշեց, որ ինքը տեղեկություն է ստացել, որ բժիշկները ոչ աշխատանքային ժամերին գաղտնի աբորտ են անում:
Դա, նախարարի խոսքով, հրեշավոր թիվ է։
«Առողջ և կայուն հասարակություն ունենալու համար մեզ անհրաժեշտ է, որ այդ հարաբերակցությունը (տղաների և աղջիկների – խմբ.) լինի բնական, և որ ոչ մի արհեստական միջամտություն չլինի։ Մենք տեսնում ենք ժողովրդագրական աղետալի հետևանքներ, որոնք առաջացել են այլ երկրներում, և չենք ցանկանում դա»,-ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ մինչև 2020 թվականը այդ ցուցանիշի բարելավում է եղել։ Տարեցտարի նվազում էր աղջիկների և տղաների ծնունդների միջև եղած անջրպետը։
«Սակայն 2020 թվականին պատերազմը կրկին բերեց որոշակի տեղաշարժի։ Հուսով եմ, որ այս միտումը կդադարի, և մենք կրկին կշարունակենք բարելավումն այդ ուղղությամբ»,-հույս հայտնեց կառավարության ներկայացուցիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.