ԱՐՑԱԽԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԷ. Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արձագանքելով ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, որում տեսանելի է, թե ինչպես են արցախցիները Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում` անձնագրային ստուգմամբ և մեքենայի զննությամբ, Արցախի պետնախարարը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների, վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ «հենց միայն այն տեսանկյունից, որ մեկ շաբաթ է՝ մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էին շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ, և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային»:
«Եվ, ամենակարևորը, ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք, բնականաբար, տեղյակ էին իրավիճակից:
Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը:
Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետև սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում», - Facebook-ում գրել է Աբրահամյանը:
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.