Последние новости

Թող այդ հարցին պատասխանի ՀՀ ոմն առաջնորդը. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ Դադիվանքը լքելու Ադրբեջանի պահանջի մասին

Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:

«Նրանք ինչ ուզում ասում են, որովհետև ՀՀ առաջնորդը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն: Գնացեք, այդ հարցը հենց նրան տվեք, թե ինչ է մտածում այդ կապակցությամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին բոլոր  վանականները, ինքը գտնվում են Դադիվանքում.«Ես այստեղ եմ, իմ հողի վրա, իմ տան մեջ, իմ եկեղեցում: Թող այդ հարցին պատասխանի Հայաստանի Հանրապետության ոմն առաջնորդը»:

Մայր Աթոռի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին այդ հարցն է քննարկվում և շուտով կհայտարարվի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ  Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը։

«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք՝ Aysor.am)», - APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ