ՎԻԿՏՈՐԻՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ՉԲԱՐՁՐԱՑՆԵԼ
Օրենսդիր ու գործադիր թևի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը մտահոգություն է հայտնել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի դեմ իրականացվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Վիկտորինը Նիկոլ Փաշինյանին և նրա որոշ թիմակիցների ասել է, որ սարսափելի էին կադրերը, թե ինչպես էին թիկնապահները խորհրդարանում խաղաղ ակցիա իրականացնող Թովմասյանին հեռացնում բռնությամբ այն դեպքում, երբ նա ընդունելի ֆորմատով ակցիա էր անում` որևէ վիրավորանք չէր հնչեցնում»,–գրում է թերթը:
Դեսպանն ասել է, որ Թովմասյանը միակ ընդդիմադիր պաշտոնյան է այժմ ՀՀ Ազգային ժողովում, որին պաշտոնից հեռացնելու դեպքում ժողովրդավարությունը խիստ կտուժի:
Այսինքն՝ խորհրդարանը կազմված կլինի միայն ՔՊ-ից, իշխանությունը թեկուզ ձևական կվերացնի բազմակարծությունը:
«ԵՄ դեսպան Վիկտորինը, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ միշտ բարյացակամ է տրամադրված, բարեկամաբար խորհուրդ է տվել Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարց չբարձրացնել և նրան չհեռացնել պաշտոնից: Իշխանության ներսում, մեր տեղեկություններով, հիմա ծանրութեթև են անում՝ լսե՞լ դեսպանի հորդորը, թե՞, այդուհանդերձ, շարժվել սեփական օրակարգով»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` մարտի 20–ին ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չհամաձայնեց, նրան միացան այլ ընդդիմադիր պատգամավորներ։ Ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, քաշքշուկ սկսվեց։ Արդյունքում անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների մի մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.