ՌԴ-ն ԱԹՍ-ների հարձակմանը կպատասխանի գործով, ոչ թե casus belli-ի մասին դատողություններով
Մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահի կրեմլյան նստավայրին, Մոսկվան կատարվածը Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ է որակել:
Ռուսաստանը գործով կպատասխանի դրոնների հարձակմանը, ոչ թե դատողություններ կանի այն մասին, թե արդյոք դա պատերազմի առիթ էր։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
«Միանգամայն պարզ է, որ Կիևի ահաբեկիչները առանց տերերի իմացության չէին կարող դա իրականացնել։ Մենք կպատասխանենք ոչ թե խոսակցություններով այն մասին, թե արդյոք դա casus belli էր, այլ կպատասխանենք կոնկրետ գործողություններով։ Մենք մեծ համբերություն ունենք. նման ասացվածք կա՝ «Ռուսները երկար են պատրաստվում»», - ասել է Լավրովը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը casus belli (պատերազմի առիթ) համարել։
Նա նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի կողմից Կրեմլի վրա հարձակման մասնակցության հերքումը չի նշանակում, թե դրան կարելի է հավատալ:
Լավրովն ավելացրել է, որ ՇՀԿ ԱԳՆԽ անդամները դատապարտել են ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումը Կրեմլի վրա։
Դիվանագետը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի իրեն հարգող ցանկացած պետություն դադարի շփվել այդ երկրի հետ: Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը միայն Արևմուտքի խամաճիկն է, և Ռուսաստանը պատրաստ է խոսել Արևմուտքի հետ, վաղ թե ուշ այդ խոսակցությունը կկայանա:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին, երկու սարք շարքից հանվել է:
Տուժածներ և նյութական վնասներ չկան։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ պետության ղեկավարն այդ պահին Կրեմլում չի եղել: ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով գործ է հարուցել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.