Последние новости

ԳՅՈՒՂԵՐՈՒՄ՝ ԵՐԵԽԱՆԵՐ, ԾԵՐԵՐ, ՀՂԻ ԿԱՆԱՅՔ... ՆԻԿՈԼԸ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 10-ին Բաքվում նշելու են Հեյդար Ալիևի 100-ամյակը, շրջափակված Արցախում մտավախություն ունեն, որ սադրանքներ են լինելու՝ լավ իմանալով Իլհամ Ալիևի ջերմ սերը խորհրդանշական ամսաթվերի նկատմամբ. նրա հոր աստվածացումը Ադրբեջանում սկսվել է դեռևս անցած դարում: Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնական հատվածում անցակետի բացումից հետո բացարձակ շրջափակման մեջ են հայտնվել Շուշիի շրջանի Եղծահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր գյուղերը: Այնտեղից տեղեկությունների փշրանքներ են գալիս, կապը վատ է աշխատում։

«Հին Շենը ուրիշ շեն ա, ստեղի ժողովուրդն էլ են ուրիշ, մենք ամեն ինչ անում ենք, որ նաև մեր իշխանությունն ավելի ոգևորվի, բարձր ոգի ունենա… Շրջափակումը կալցոյի պես խեղդում ա մեզ, բայց մենք ըտի պեներ ենք տեսալ, անցակետ չլինի, ինչ ուզում ա լինի, մենք թուրքի դուդուկի տակ չենք պարի, ինքնասպան կլինենք, բայց թուրքի թրի տակ պար չենք գա»,- պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարեց Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը։ Մեծ Շենում իրավիճակն առանձնապես չի տարբերվում Հին Շենի գյուղապետի նկարագրածից։

После установки пропускного пункта 4 армянские деревни полностью оторваны от дороги жизни

«Սա ոչ թե շրջափակում է, այլ պաշարում։ Չորս գյուղ վերցրել են գերի, չորս կողմից շրջափակել։ Հեշտ են ասում՝ դիմացեք։ Դիմանում ենք, բայց էդ ասողները թուրքի պուշկի տակ քանի րոպե կմնային։ Չորս կողմից նշանառության տակ ենք։ Եղծահողը կանգուն ա, ժողովուրդը՝ պինդ։ Մեզ կոտրելը հեշտ չի, երեսուն տարի էդ են անում, բայց չի ստացվում։ Հեսա կանաչը դուրս ա եկել, յոլա կգնանք, դեղորայքի խնդիրն ա սուղ, բայց դեռ դիմակայում ենք։ ԱԹՍ-ն մեզ համար սովորական է դարձել, թե գիշերը, թե ցերեկը։ Ամբողջ օրը ֆռում են, նկարահանում են: Ուրիշ ասելու բան չկա, մենք ձեզանից լավ լուրի ենք սպասում»,- ասաց Եղծահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

«Երեսուն տարի առաջ էլ նույն վիճակում էինք, բայց դիմացանք, հիմա վախենում եմ, որ նույն վիճակից դուրս չենք գա, ժողովուրդը նստած անորոշության մեջ օր ա մթնացնում։ Ամեն զանգից լավ լուր ենք սպասում, չգիտենք , որ պահի ինչ կանի մեզանից 18 կլիոմետր հեռավորության վրա գտնվող զինված թշնամին։ Գյուղում ունենք ծեր, մանուկ, հղի կանայք, որոնք ամեն անգամ գյուղապետին տեսնելիս մի լավ լուրի են սպասում, Աստված չանի Հայաստանում անցնեն էն ճանապարհը, ինչը մենք ենք անցնում էս ընթացքում։ Շրջափակման մեջ ամենավախեցնողը սովն ու հիվանդությունը չեն, մեզ անորոշությունն ա կաթիլ-կաթիլ սպանում»,- հայտարարեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։

Ուրբաթ օրը ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի մեքենան 4 գյուղեր են տարել դեղորայք և առաջին անհրաժեշտության մթերքներ, որոնք դժվար թե երկար բավականացնեն: Շրջափակված գյուղերի բնակիչները գիտակցում են, որ իրենց անվտանգությունը ոչնչով ապահովված չէ, ուստի ամեն րոպե սպասում են զավթիչների սադրանքներին և գուշակում, թե քանի հայի արյուն է պատրաստվում հեղել Իլհամ Ալիևը իր հոր 100-ամյա հոբելյանի առթիվ:

После установки пропускного пункта 4 армянские деревни полностью оторваны от дороги жизни

Երեվանում ռեժիմի պարագլխի և Ստեփանակերտում իր խամաճիկի խոսքերն ու գործողությունները դեկտեմբերի 12-ից ի վեր մի միլիմետր անգամ չեն մոտեցրել Արցախի ապաշրջափակումը։ Փաշինյան-Հարությունյան դուետի տոտալ անաշխատունակության հինգերորդ ամիսը շուտով կկիսվի, հավաքական Արևմուտքն ու Փաշինյանը խոսում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին, ինչը դիվանագիտության լեզվից թարգմանած նշանակում է՝ ինտեգրում Ալիևի պայմաններով։

Շրջափակումն ու ապարտեիդի պարտադրումը ցեղասպանության հատկանիշներ են, սակայն քաղաքակիրթ հանրությունը ոչ մի կերպ չարձագանքեց Հաագայի Միջազգային դատարանի որոշման նկատմամբ Ալիևի վերաբերմունքին: Այդ հանրությունը պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի նախագահի նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանի վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և դրանով իսկ լեգիտիմ իրավունք տվել Ալիևին խոսել ինտեգրման մասին։

Մեծ Շենի գյուղապետի խոսքերը մարգարեական էին, անցած շաբաթվա վերջին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլը հայտարարեց, որ պատրաստ է Տավուշի մարզի գյուղերը հանձնել Ալիևին, եթե վերջինս դուրս բերի ադրբեջանական զորքերը Հայաստանի բռնազավթված տարածքներից: Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչները շոկի մեջ են ու հիմա հարց են տալիս. ո՞վ է իրավունք տվել դավաճանին փոխանակել հայկական տարածքները հայկական տարածքների հետ։ Հարցը միանգամայն իրավազոր է, քանզի վարչապետի աթոռին նստած մարդը չի էլ փորձում թաքցնել, որ աճուրդի է հանել Հայաստանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОСТАВ ПРАВЛЕНИЯ ИЗВЕСТЕН
    2025-07-25 10:15

    Если не случится форс-мажора, то 20 сентября состоится предвыборный съезд ГД, главной целью которого станет избрание нового состава правления. Голосование будет сугубо формальным, ибо список уже подготовлен Пашиняном и согласован с Анной Акопян.

  • РАФФИ ХОЧЕТ ПРИМАЗАТЬСЯ, ОДНАКО "АМЕРИКАНСКИЙ ПРОЕКТ" УТРАТИЛ АКТУАЛЬНОСТЬ…
    2025-07-23 09:25

    7 лет, по большому счету, промолчал в тряпочку, а теперь решил напомнить о себе: господин основоположник партии "Наследие" ("Жарангутюн"), точнее, того, что от нее осталось, не так давно поделился соображениями, дескать, в борьбе с режимом Пашиняна Армении не нужны спасители, а нужна консолидация всех здоровых сил общества. Судя по тем процессам, которые имели место в партии за истекшие 7 лет, говорить о "Наследии" в привязке к здоровым политическим силам не приходится…

  • "ФАЛЬСИФИКАЦИЯ ВЫБОРОВ – ЭТО НЕ ТОЛЬКО ПОДДЕЛЬНЫЕ БЮЛЛЕТЕНИ…"
    2025-07-19 10:44

    "Никол Пашинян нарушил все границы, как по части официальных полномочий, так и в сфере нравственности. Для него не существует красных линий, стало быть, от него можно ожидать всего. Он может лично пойти в Святой Эчмиадзин, надеть на католикоса наручники и отвести в изолятор СНБ или в какое-то другое место.

  • КАРАТЕЛИ С ПАРТБИЛЕТАМИ
    2025-07-18 09:18

    23 апреля 2004 г. член НПА доверенное лицо Степана Демирчяна Гриша Вирабян в отделении полиции Арташата подвергся побоям. О нанесенном его здоровью вреде писали все газеты, сообщали все телеканалы, вся страна узнала, что в результате побоев мужчина лишился важного фрагмента мочеполовой системы, дело дошло до Европейского суда по правам человека, который 2 октября 2012 г. вынес решение в пользу потерпевшего. После избиения Вирабян отбыл на постоянное место жительства в Брюссель, где жертву политических репрессий приняли с распростертыми объятиями. После 2004 г. прошел 21 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ