Последние новости

Արդեն 11 օր է` Արցախից ՀՀ բուժառու չի տեղափոխվել անգամ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ

Ապրիլի 29–ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ այս պահին կազմակերպությունը կողմերի հետ տեղափոխման հետ կապված որոշ ընթացակարգեր է հստակեցնում։

«Նոր անցակետ տեղադրելուց հետո մենք երկու անգամ կատարել ենք տեղաշարժեր։ Մեկը ապրիլի 28-ին է եղել` տեղափոխել ենք 13 բուժառու, մյուսը` ապրիլի 29-ին, այդ օրը տեղափոխել ենք ևս 16 բուժառու։ Սակայն այս երկու գործողությունից հետո որոշակի հստակեցումների և շտկումների կարիք եղավ, որն այս պահին դեռևս քննարկումներ մեջ է»,– նշեց նա։

Նա նշեց, որ այս պահին որոշակի ուշացումներ կան, բայց նաև հավելեց, որևէ արգելքի մասին խոսք չկա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ