Последние новости

ՀՀ ԱԺ նախագահը «Նեմեսիս» հուշարձանի հարցը քննարկել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

«Նեմեսիս» հուշարձանի հարցը դարձել է քննարկումների առարկա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի միջև։ Այս մասին Ազգային ժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մայիսի 10-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը մասնակցել է Անկարայում ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի գագաթաժողովին։

Թուրքական կողմի համար, մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչպես է երկկողմ հարաբերությունների կարգավորման ջանքերի ֆոնին Հայաստանում բացվում նման հուշարձան։ «Սիմոնյանը պատասխանել է, որ եթե կա հարաբերությունները կարգավորելու ցանկություն, նման իրադարձությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ»,- ասել է Թունյանը։

Իսկ ինչ վերաբերում է հուշարձանի ապագա ճակատագրին, պատգամավորը նշել է, որ իրենք չեն կարող պատասխանել այդ հարցին։

Հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությանն ուղիղ ասվել է, որ եթե հուշարձանը չհանվի, ապա կհաջորդեն որոշակի հետևանքներ, պատգամավորը պատասխանել է, որ նման հայտարարություններ չեն եղել։ «Հայկական պատվիրակությանը նման ոչինչ չի ասվել։ Հարցը քննարկվել է խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ։ Այդ թեմայով ուրիշ խոսակցություններ կամ ուղիղ պահանջներ չեն հնչել»,- տեղեկացրել է խորհրդարանականը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ