Փաստաբան․ Գայանե Հակոբյանը կարող է դատապարտվել 4-8 տարի ազատազրկման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանը` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը, կարող է դատապարտվել 4-8 տարի ազատազրկման։ Այս մասին այսօր հայտարարեց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը` Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դիմաց։
Նշենք, որ այստեղ քիչ հետո կքննվի Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունն ու ձերբակալման որոշման բողոքը։
«Եթե դատավորը բավարարի կալանավորման միջնորդությունը, ապա տիկին Գայանեն կմեղադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 191–րդ հոդվածի 2-րդ մասի 1–ին կետով (մարդու առևվանգումն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ. խմբ.), որը համարվում է ծանր հանցագործություն»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի և իր մեղադրյալի առերեսմանը, ապա փաստաբանը նշեց, որ մասնակիցները պնդել են իրենց ցուցմունքները։ Նա համոզմունք հայտնեց, որ Աշոտ Փաշինյանը եկել էր առերեսման հանգամանալից պատրաստված։
«Նա անգամ կանխատեսել ու հաշվառել էր մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը։ Օրինակ` երբ հարց տվեցինք, թե մինչև դեպքի վայր հասնելը չկայի՞ն արդյոք այլ լուսացույցներ, նա հայտարարեց, որ կարող է պատասխանել նաև հաջորդ հարցին, ու ասաց, որ թեև լուսացույցներ եղել են, բայց կանաչ են եղել, հետևաբար չի կարողացել իջնել։ Այդքան պատրաստված էր եկել նա առերեսման»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` Գայանե Հակոբյանին մեղսագրվում է արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում, իսկ դեպքին առնչվող տեսանյութերը որևէ բան այս մասով չեն պարունակում ու չունեն ապացուցողական նշանակություն։ Հետևաբար տեղեկություն պարունակող ապացույցը միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքներն են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.
-
2025-07-05 10:33
Армения 5 июля отмечает День Конституции.
-
2025-07-05 10:27
Заместитель директора Центра комплексных европейских и международных исследований факультета Мировой экономики и мировой политики НИУ ВШЭ Дмитрий Суслов прокомментировал Alpha News кризис в отношениях Москвы с Баку и Ереваном, политику России на Южном Кавказе, а также позицию США по конфликту на Украине и отношениям с Россией. По словам эксперта, кризис с Азербайджаном носит откровенно политический характер, который искусственно раздувают в Баку.
-
2025-07-05 10:22
Операция по задержанию архиепископа Микаэла Аджапахяна в Первопрестольном Эчмиадзина с участием Управления по борьбе с терроризмом СНБ была позорным зрелищем. Об этом заявил в интервью Sputnik Армения лидер партии "Отечество", бывший директор СНБ, генерал-майор Артур Ванецян.